Սյուրռեալիզմը Էռլոմ Ախվլեդիանիի մանրապատումներում

Էռլոմ Ախվլեդիանին ծնվել է 1933 թ., 1956 թ. ընդունվել է Թբիլիսիի պետհամալսարան` պատմության ֆակուլտետ: 1962 թվականից սովորել է Մոսկվայի սցենարական բարձրագույն դասընթացում: Դասերի ընթացքում կարդալով նրա ստեղծագուծությունները՝սկզբից չհասկացա դրանց իմաստը, բայց հետո տանը, երբ երկար մտածեցի, հասկացա, որ այս պատմվածքներին պետք է նայել այնպես, ինչպես նայում եմ Սյուրռեալիզմի ոճի նկարները։ Այստեղ պատմվածքի իմաստը այդքան էլ կապ չունի տեղի ունեցողի հետ: Օրինակ՝ ՎանոնՆիկոն և որսորդությունըմանրապատումում իմաստը այն չէ, թե նա թռչուն է, թե՝ չէ։ Ես Վանոյին տեսնում եմ որպես մարդու, ով ինքնավստահ չէ և անընդհատ փորձում է գտնել պատճառներ չանելու այն, ինչ կարող է(Կերպար 1): Իսկ Նիկոն երկու դեր ունի. այն մարդու, ով փորձում է համոզել Կերպար 1-ին, որ կարող է անել այդ բանը, և երկրորդ դերը, ըստ իս, աշխարհն է, որ երբ Կերպար 1-ը սկսում է հավատալ իր կարողություններին, կոտրում և ոչնչացնում է նրան: Այս ոճը ինձ դուր եկավ նրանով, որ հետաքրքիր և ոչ սովորական ձևով է ներկայացնում կյանքի ինչ-որ դրվագ:

One thought on “Սյուրռեալիզմը Էռլոմ Ախվլեդիանիի մանրապատումներում

Leave a comment