Ես եմ

Դպրոցը սովորաբար վայր է, որտեղ ստանում ես գիտելիք, որտեղ բոլորը հետևում են կոնկրետ ճանապարհի, որը արդեն որոշված է։ Բայց արդեն 3 տարի է, ինչ ինձ համար ամեն ինչ փոխվել է։ Այդ քիչ ժամանակում ես հասցրել եմ քանդել և վերակառուցել իմ ճանապարհը։ Ես կաողացա բացահայտել ոչ միայն ինձ, այլև մարդկանց, որոնք օգնեցին ինձ գնտնելու նոր և ավելի լավ ուղիներ։ Ես հասկացա, որ կյանքը ոչ միայն թեմատիկ աշխատանքներ և գնահատականներ է, այլև ինքնաբացահայտում։ Այս տարիների ընթացքում ես կերտեցի ինձ և իմ բնավորությունը։ Գտա մարդկանց, որոնք լսեցին և փորձեցին հասկանալ ինձ և իմ աշխարհայացքը:

Արդյունքում ես սովորեցի ևս 2 օտար լեզու, ավելի խորը ուսումնասիրեցի մաթեմաթիկան և պատմությունը, վերջապես կարդացի գրականություն, որը ինձ հետաքրքիր էր։ Բայց ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ես հնարավորություն ստացա մասնակցելու սովորող-սովորեցնող նախագծին։ Սկզբից անսովոր էր, այդ պահին իմ միակ փորձը երեխաների հատ զարմիկնեիս զբաղեցնելն էր։ Բայց կամամաց-կամաց ես սովորեցի երեխաներին, նրանք էլ՝ ինձ։ Ինչքան ավելի շատ ժամանակ էի անցկացնում նրանց հետ, ավելի շատ բան էի բացահայտում ինքս իմ մասին։ Ես գիտեմ, որ սա իմ ինքնաբավարարման սկիզբն է, շատ բան կփոխվի, շատերն էլ կմնան նույնը, բայց մեկ բան ես գիտեմ հաստատ. սա ես եմ։