Հրազդան գետի աղտոտման խնդիրը

Կոյուղաջրեր

2016թ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երևացիների երբեմնի սիրելի հանգստյան գոտիներից մեկը` Հրազդանի կիրճը, այսօր այնպիսի վիճակում է, որ այնտեղ ոչ միայն հանգստանալ խորհուրդ չի տրվում, այլև անգամ գետի կողքով քայլել ու այնտեղի գարշահոտը շնչելը կարող է բացասական հույզեր առաջացնել: Էլ չենք խոսում այդ հատվածում տևական ժամանակ անցկացնելու, լողալու կամ պարզապես ձկնորսությամբ զբաղվելու դեպքում առողջությանը սպառնացող վտանգների մասին:

Մինչդեռ մայրաքաղաքի այդ հատվածն ի սկզբանե նախատեսված է եղել մաքուր օդ շնչելու և հանգստյան օրերին այնտեղ լիցքաթափվելու համար: Իսկ հիմա գետի հունով իսկական կոյուղաջուր է հոսում, գետն էլ ավելի ճիշտ կլինի բնորոշել որպես կոյուղի, այնքան որ ջրերն աղտոտված են տարատեսակ աղբով ու թափոններով: Որոշ հատվածներում ջուրն այնքան է աղտոտվել, որ ճահճի է վերածվել` գարշահոտով ու վխտացող մեծաքանակ մոծակներով:

Եթե տարիներ առաջ կիրճում կարելի էր բազմաթիվ հանգստացողների հանդիպել, ովքեր ընտանիքներով կամ կոլեկտիվներով խնջույքի էին հավաքվում, ապա այժմ գետի երկայնքով միայն մեկ-երկու ձկնորս է բախտը փորձում` առանց երկար-բարակ մտածելու, որ նման ջրում ապրող ձուկը համտեսել ամենևին խորհուրդ չի տրվում:

Բնապահպան Կարինե Դանիելյանը գետի ջրերի աղտոտման հիմնական պատճառը համարում է երկրում համապատասխան մաքրող կայանների բացակայությունը: Այդպիսիք ժամանակին գործել են խորհրդային տարիներին: Դրանցից մեկն էլ Քաղսիի մաքրման կայանն էր, որը նաև Հրազդան գետի ջրերն էր մաքրում: Սակայն շրջափակման տարիներին կայանները շարքից դուրս եկան, իսկ հետո էլ հնարավոր չեղավ վերականգնել, շատերն էլ մասամբ կամ ամբողջովին թալանվեցին:

«Այժմ միայն Աերացիայի կայանն է Հրազդանի ջրերը մաքրելու գործառույթ կատարում, որը շահագործվում է 1972 թվականից: Սակայն այն կառուցվածքների և սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով աշխատում է, մեղմ ասած, ոչ լրիվ հզորությամբ, կատարում միայն մեխանիկական մաքրում:

Մինչդեռ կայանները պետք է նաև կենսաբանական մաքրում իրականացնեն հոսքաջրերում, այլապես միայն մեխանիկական մաքրումը գրեթե որևէ կերպ չի ազդում հոսքաջրերի որակի վրա։ Կարելի է ասել` ջուրն ինչպես մտնում է մաքրող կայան, նույն որակով էլ դուրս է գալիս այնտեղից և լցվում գետը»,- ասում է բնապահպանը` հավաստիացնելով, որ հին կայանները լիարժեքորեն վերագործարկելն այլևս իրատեսական չէ, և նոր կայաններ կառուցելու անհրաժեշտություն կա»:

2019 երեկ

https://factor.am/138465.html

Աջափնյակ վարչական շրջանի հատված

(Տեղեկությունը ձայնագրության և նկարների մեջ

Նկարներ

Ավազի հանք

Հրազդան գետի վրա կառուցված ավազի հանքին շահագոծման է հանձնվել 1998թից աղտոտել գետը։Ամեն օր հանքի աշխատողները և մոտակա գյուղերի բնակիչները աղբը թափում են գետի մեջ կամ մյուս ափին:Ավազի հանքի արտադրական աղբի քանակը շատ մեծ է։Արտադրական աղբի քանակը կախված է արտադրության տեխնոլոգիայից, սկզբնական հումքի որակից, նյութի չափակազմից, արտադրական պրոցեսների կազմակերպումից։ Տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս կրճատել արտադրության մնացուկների քանակը, ինչպես նաև օգտագործել դրանց զգալի մասը կողմնակի արտադրանք ստանալու համար, որն էապես նպաստում է հումքի և նյութի ծախսի, արտադրանքի արժեքի կրճատմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը։ Արդյունաբերական թափոններից խոսափելու պրոցեսներին են վերաբերում փակ շրջանային տեխնոլոգիական ցիկլերի մշակումը, կեղտաջրերի և մթնոլորտ դուրս եկող արտանետվածքների տեսքով արտադրության մնացուկների կրճատումը։ Ստեղծվում են արդյունաբերական համալիրներ, որտեղ մի ձեռնարկությունը որպես հումք օգտագործում է մյուսի մնացուկները։ Այս միջոցառումները զգալի չափով ապահովում են շրջապատող միջավայրի մաքրությունը և հնարավորություն են տալիս տնտեսելու բնական պաշարները , բայց որոշ մարդկիկ ասեում են , որ ոչ մի գործողություններ չեն ձեռնարկել գետը և նրա հարակից մասերը մաքրելու համար։Գետին մոտենալիս զգում ենք շատ տհաճ հոտ։ Ավազի հանքի շահագործման հետևանքով տարիների ընթացքում շրջակա միջավայրը վերածվել է անապատանման տարածքի։Երկարատև շահագործմա հետևանքով փոխվել է գետի բնական այդ հունը ։Դրա հետևանքով բազմաթիվ կենդանիներ և սողուններ կորցնելով իրենց բնակատեղին հայտնվում են գյուղերում։Ըստ հնաբնակների պատմածների գետում եղել են բազմատեսակ կենդանիներ և սողուններ։Գետի ընդհանուր աղտոտվածության հետևանքով համրյա վերացել են ջրլող թռչունները (բադ,սագ,ջրհավ ) և այլն , վերացլ են նաև կրիաները,ջրասամույրները և բազմատեսակ ձկները։Այսքանից պետք է անեք հետևություն , այ ն է իրել և պահպանել բնությունը։

Այս խնդիրը ունի բազմաթիվ լուծումներ: Կարելի է նոր մաքրման կայաններ կառուցել, որոնք կաղտազատեն գետը: Պետք է արգելվի արդյունաբերական թափոնների նետումը գետի մեջ: Կոյուղաջրերը չպետք է թափվեն գետի մեջ:

Սակայն ամենամեծ խնդիրը հենց հասարակության մեջ է: Քաղաքացինները պետք է աղբ չնետեն գետի մեջ և մաքուր պահեն այն։

Տեսանյութ 

Ձայնագրություն

Leave a comment