Սովորողը՝ ուսումնասիրող

Նախորդ շաբաթ ինձ առաջարկեցին ուսումնասիրել իմ դասընկերների բլոգերը՝ ըստ սովորողի ուսումնական բլոգին ներկայացվող պահանջների

Պետք է՝

  • առանձնացնենք բլոգի պահանջներին համապատասխանող բլոգները, 
  • առանձնացնենք այն բլոգները, որոնք չեն համապատասխանում պահանջներին, արձանագրենք  խնդիրները, որոնք հանդիպում են դիտարկելիս,
  • հանդես գանք առաջարկով, եթե կետի փոփոխման կամ ավելացման կարիք լինի

Ուսումնասիրության ընթացքում աչքի ընկնող խնդիրներից առավել շատ հանդիպել է՝

  • ֆլեշմոբի 
  • լրացուցիչ կրթության
  • արխիվի
  • դասարանի անհամապատասխանության խնդիրները

Բացի այս ընդգծված խնդիրներից հանդիպել ենք նաև հղում գրադարանի կայքին, դասընկերների, դասավանդողների բլոգներին, մեկ-երկու բլոգում կառուցվածքային և այլ մանր, բայց կարևոր խնդիրների: Աշխատել եմ իմ համադասարանցի Տիգրան Սերոբյանի հետ՝ Google docs տարածքում: Գույներով առանձնացրել ենք խնդիրները, նշել դրանք: 

Առաջարկում եմ. 

  • Ֆլեշմոբի և լրացուցիչ կրթության պարտադիր լինելու կետի փոփոխություն անել, քանի որ ֆլեշմոբին մասնակցելուց հետո սեղմում ես ուղարկել կոճակը և գնում է, ի՞նչ կարիք կա այդ հրապարակելու: 
  • լրացուցիչ կրթության բաժին ունենալը կկրի ձևական բնույթ, քանի որ , եթե ուզում եմ պատմել իմ ձեռքբերումների կամ առաջընթացի մասին կնշեմ պատումներ բաժինը, իսկ թե ինչ եմ պարապում դա կարտացոլվի իմ ուսումնական պլանում: